Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի (ԸԲՀԱ) համատեղ ջանքերով:  


Գիտաժողովին մասնակցում էին 500-ից ավել թերապևտներ, ընտանեկան բժիշկներ և նեղ թերապևտիկ մասնագիտներ: Գիտաժողովը հագեցած էր գիտական բարձր արժեք ունեցող զեկույցներով՝ համապատասխան ապացուցողական բժշկության վերջին ուղեցույցների: Ելույթներով հանդես եկան Հայաստանի և արտերկրների հայտնի մասնագետներ և փորձագետներ:

Լամարա Մանուկյան, ՆՀԲՀԱ նախագահ, Ս.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ


Գիտաժողովը նվիրված էր հիվանդությունների կանխարգելմանը, որի կարգախոսն էր «կանխարգելելը ավելի հեշտ է և արդյունավետ, քան բուժելը»: Գիտաժողովի հետաքրքիր և հագեցած ծրագրի առանցքում էին ներքին հիվանդությունների բժշկության համակցված ախտանիշների և ուղեկցող հիվանդությունների կարևորագույն խնդիրները բազմամասնագիտական հարթակում: Գիտաժողովը նպատակ ուներ բարձրաձայնելու և քննարկելու ներքին հիվանդությունների և համակցված համախտանիշնեերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և վարման արդի մոտեցումները, ինչպես նաև ռիսկերի և բարդությունների գնահատման, կառավարման և կանխաևգելման հարցերը:


Առաջին օրը նվիրված էր կանխարգելիչ հոգենյարդաբանությանը, գաստրոէնտերոլոգիային, ինչպես նաև ռևմատոլոգիայի և հենաշարժողական տարբեր հիվանդությունների բարդությունների կանխարգելմանը: Հոգենյարդաբանության նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ներկա պայմաններում հոգեհուզական խանգարումների ավելացման, տագնապի և դեպրեսիայի շեմի բարձրացման, սթրեսակայունության իջեցման, բնակչության ասթենիզացիայի և մասնագիտական այրման համախտանիշի խնդիրները և լուծման ելքերը:

 

 

 

Գաստրոէնտերոլոգիական նստաշրջանում քննարկվեցին մարսողական համակարգի ֆունկցիոնալ ախտահարումները, երեխաների մոտ փորլուծության պատճառները, լյարդի «անտեսանելի մարդասպանի»՝ ստեատոհեպատիտի կանխարգելման և բուժման խնդիրները: Հենաշարժողական համակարգի նստաշրջանի ընթացքում շեշտը դրվեց օստեոարթրիտների ախտորոշման, բուժման և բարդությունների կանխարգելման հարցերի վրա, ինչպես նաև քննարկվեց վիտամին Դ-ի և կալցիի կարևորությունը և խոնդրոպրոտեկտորների դերը հոդերի և ողնաշարի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների ժամանակ:


Գիտաժողովի երկրորդ օրը վերաբերվում էր կանխարգելիչ սրտաբանությանը: Դիտարկվեցին սիրտանոթային հիվանդությունները. զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն համակցված այլ հիվանդությունների հետ միասին՝ շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություններ, ճանաչողական խանգարումներ, մետաբոլիկ համախտանիշ, ճարպակալում, և առաջարկվեցին կանխարգելման, բուժման և վարման նոր մոտեցումներ:

 


Ներկայացվեցին տարեցներին վերաբերող մի քանի առանցքային զեկույցներ: Առաջինը զարկերակային գերճնշման մոտեցումներն էին տարեցների մոտ: Հայտնի է, որ տարեցներին բնորոշ է միայն սիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումը և ծերերի մոտ 80 և բարձր տարիքում լավ տանելիության դեպքում զարկերակային ճնշման նորման թույլատրելի է մինչև 150-160 մմ.ս.ս. և պետք չէ իջեցնել մինչև 120 մմ.ս.ս., որպեսզի չավելանան գերիատրիկ համախտանիշները՝ գլխապտույտները, սինկոպէ և անկման համախտանիշը, և  ապահովվի կյանքի ավելի բարձր որակ: Այդ ուղերձները ներկայացրեց Ռուսաստանի Պիրոգովի անվան ԱՀԲՀ Գերոնտոլոգիայի գիտակլինիկական կենտրոնի փոխտնօրեն պրոֆեսոր Յուլիա Կոտովսկայան:


Զեկույց ներկայացվեց նաև “Գերոնտոլոգիա” գիտահետազոտական կենտրոնի թերապիայի, գերիատրիայի և հակատարիքային բժշկության ամբիոնի վարիչ՝ Էլվիրա ֆեսենկոյի կողմից, ով խոսեց այն բոլոր սնուցման խնդիրների մասին, որոնք ունենում են տարեցները: Տարեցները տարիքի հետ կորցնում են իրենց մկանային հյուսվածքը, որը պայմանավորված է սպիտակուցների, վիտամինների և միկրոէլեմենտների քանակի նվազմամբ, շարժողականության իջեցմամբ: Մենք ստացանք ուղեցույցներ, թե տարեցներն ինչ սննդակարգ պետք է ընդունեն, որպեսզի պահպանեն կյանքի որակը, ակտիվությունը, ինքնասպասարկումը, անկախությունը:

 


Իմ զեկույցը նվիրված էր սրտանոթային հիվանդությունների ժամանակ ճանաչողական խանգարումներին: Կան մի շարք սրտանոթային հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, առիթմիաներ, սրտային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, որոնք  շաքարային դիաբետի  և մետաբոլիկ համախտանիշի հետ համատեղ, ժամանակի ընթացքում հանգեցնում են ճանաչողական խանգարումների: Իրենց հերթին, ճանաչողական խանգարումները ցածրացնում են բուժման հակվածությունը և կյանքի որակը. բուժառուն դառնում է մոռացկոտ, դեղերը չի ընդունում և հիվանդությունները բարդանում և պրոգրեսիվում են, ավելանում են հոսպիտալացումները, դեկոմպենսացիաները և մահացությունը:


Այս բոլորը գերխնդիրներն են ներքին հիվանդությունների բժշկության մեջ, և   անհրաժեշտ է այնպես բուժել և վարել հիվանդին, որպեսզի բուժառուի համար ապահովվի կյանքի որակ և ակտիվ, առողջ երկարակեցություն, երկարացնելով  առո՛ղջ կյանքի տևողությունը:

 

Սամվել Հովհաննիսյան, բ․գ․դ․, պրոֆեսոր, ԸԲՀԱ նախագահ, Ս.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ


Երբ սկսեցինք Լամարա Մանուկյանի հետ միասին աշխատել, ասպարեզը մեծացավ, խորացավ և թեմաների ընտրությունը դարձավ ավելի հետաքրքիր:


Մենք համախոհներ ենք, նույն փիլիսոփայության կրողը. պարզապես Լամարա Մանուկյանը ավելի տարված է տարեցների բժշկությամբ, ես նախընտրում եմ կանխարգելումը: Այդ երկուսը միացնելով, մենք, փաստորեն, լրացնում ենք մեկմեկու: Աշխատում ենք առողջ պահել բուժառուին, որպեսզի նա տարեց շրջանում խնդիրներ չունենա կամ քիչ ունենա:


Որոշեցինք ամեն տարվա գիտաժողովը որևէ հետաքրքիր նորության նվիրել: Ամենակարևորն այն է, որ աշխարհը վերջապես ավելի ակնհայտորեն ընդունեց, որ հիվանդանոցային բուժումը հարցի լուծում չէ: Այսինքն, երբ մարդկանց մոտ արդեն հիվանդություն է ձևավորվել և որևէ օրգանի կառուցվածքը փոփոխության է ենթարկվել, մենք դա այլևս վերականգնել չենք կարող: Եվ ստացվում է, որ մենք «վազում ենք» ընդամենը հետևանքների ետևից:

 


2021 թ-ն ԱՀԿ-ի տվյալների հիման վրա իրականացված վերլուծությամբ պարզվեց, որ կան երկրներ, որտեղ սրտանոթային հիվանդությունների վտանգը 2,5 տոկոսից պակաս է, իսկ շատ երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ, այն 50 տոկոսի է հասնում, նույնը՝ մահացության հարցում: Այժմ արդեն այդ հարցերի պատասխանն ունենք, և գիտաժողովը նաև այդ հարցերին էր վերաբերվում:


Իհարկե, հիվանդանոցային բուժումը որոշ դեպքերում անհրաժեշտություն է, սակայն այն կարելի է հասցնել նվազագույնի: Օրինակ, եթե կա հիվանդություն, բայց դեռ բարդություններ չկան, հնարավոր է դրանք կանխարգելել, ռիսկի գործոններ ունեցողների մոտ հնարավոր է կանխել  հիվանդության զարգացումը, ինչի համար լուրջ աշխատանք և ջանքեր են անհրաժեշտ: Պետք է ձգտենք լավագույն հնարավորին: Աստվածաշնչում գրված է. «Ճանապարհը գնացողն է հաղթահարում», և երբ մենք սկսենք արդեն գործել՝ շատ բանի կարող ենք հասնել:

 

Համլետ Հայրապետյան, բ.գ.դ., սրտաբան, պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ:


Մենք շատ կարևորում ենք այս գիտական միջոցառումը, քանի որ այն նվիրված է կանխարգելմանը։ Դահլիճում հավաքվել են առաջին օղակի թերապևտները, ընտանեկան բժիշկները, տարբեր մասնագետներ, որոնք քննարկում են սիրտ-անոթային, երիկամային, նյարդաբանական և այլ հիվանդությունների կանխարգելումը և այդ հիվանդությունների վարման ժամանակակից մոտեցումները:


Մենք, ուժեղացնելով կանխարգելման դերը, կարող ենք ավելի մեծ արդյունքների հասնել հիվանդացության, մահացության նվազեցման առումով: Հենց այդ պատճառով է ընտրվել  միջոցառման այդ ուղղությունը:

 

Իմ զեկույցի թեման էր սիրտանոթային պատահարների կանխարգելումը քրոնիկ կորոնար համախտանիշի ժամանակ, որի արդյունքում ունենալու ենք հոսպիտալացումների և մահածության նվազում, իսկ ապրելիության՝ բարձրացում:

 


Յուրի Բելենկով, ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, FESC, Մոսկվայի Սեչենովի անվան համալսարանի հոսպիտալ թերապիայի կլինիկայի տնօրեն, Սրտային անբավարարության մասնագետների միության նախագահ:


Շատ կարևոր գիտաժողով է: Կանխարգելիչ սրտաբանությունն ընդգրկում է բուժառուների լայն շրջանակ, և, խոսելով իրական հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության մասին, չենք կարող չանդրադառնալ երկրորդ տիպի շաքարային դիաբետին, երիկամների հիվանդություններին, ճարպակալմանը և այլ գործոնների: Հենց դրան էլ նվիրված էր այս գիտաժողովը։


Իմ զեկուցման թեման նվիրված էր կոմբինացված հիվանդություններին: Ինչպես հայտնի է, ներկայում սրտային անբավարարության համար կան 4-րդ դասի, իսկ զարկերակային ճնշման համար 5-րդ դասի դեղեր, բայց այդ բուժառուները կարող են ունենալ նաև կոմբինացված հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, քրոնիկ որևէ հիվանդություն: Եվ նրանց համար արդեն շատ կարևոր են երկրորդ շարքի դեղերը:


Պետք է չմոռանալ նաև մետաբոլիկ թերապիայի մասին, այդ դեղերը լավացնում են կարդիոմիոցիտների ֆունկցիան, պաշտպանում իշեմիայից: Դրանք դեղեր են, որոնք շատ օգտակար են և լայն կիրառում ունեն:
Խոսել եմ նաև լիպիդների նվազման օպտիմալ թերապիայի ընտրության մասին:

 

Նանա Պողոսովա, պրոֆեսոր, բ.գ.դ., FESC, ԴՊԲՀ ակադ. Ե.Ի. Չազովի անվան Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտավերլուծական աշխատանքների և կանխարգելիչ սրտաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, Կանխարգելիչ սրտաբանության ազգային ընկերության նախագահ:

 

Սրտանոթային ախտաբանության երկրորդային կանխարգելմանը վերաբերող ամենակարևոր հղումը նպատակի ճիշտ որոշումն է: Այդ նպատակները ձևակերպված են միջազգային ուղեցույցներում:

 

Դրանցից պետք է չշեղվել: Մինչդեռ, երբեմն բժիշկները ոչ անհրաժեշտ չափաբաժնով են նշանակում դեղորայքը, կամ բուժառուները՝ վախի, անհանգստության պատճառով, չեն ընդունում դեղերը նշված դեղաչափերով և երկարատև: Արդյունքում ծանր բարդություններ են զարգանում, վատանում է կյանքի որակը, դառնում անաշխատունակ և խնամքի կարիք ունենում։ Այդ ամենը կանխարգելելու համար պետք է ճիշտ բուժվել, հետևել բժշկի նշանակումներին։


Իմ զեկույցի թեմաներն էին ՝զարկերակային գերճնշման կառավարման նորագույն տվյալները և զարկերակային գերճնշումը համակցված շաքարային դիաբետի հետ, երբ շեշտը պետք է դրվի թիրախ օրգանների ախտահարմանը և դրանց պաշտպանության ուղիների վրա:

 

Անդրեյ Ռուդոյ, պրոֆեսոր, բ.գ.դ., «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնի Անոթային վիրաբուժության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, պահեստազորի բժշկական ծառայության գնդապետ, Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ


Իմ թեման նվիրված էր շարակցական հյուսվածքի ժառանգական խանգարումներին. մոլեկուլյար գենետիկայից  մինչև օստեոարթրիտի էնդոֆենոտիպը, կարևորելով խոնդրոպրոտեկտորների դերը դիսպլազիաների բուժման և բարդությունների կանխարգելման հարցում:


Ես խոսեցի նաև թերապևտիկ ազդեցությունը մեծացնող այնպիսի մոլեկուլների մասին, ինչպիսին են սարտանները՝ անոթային ֆիբրոզի կանխարգելման նոր “հորիզոններ” և մոտեցումներ: Երբ Քովիդի ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչու է մահացությունը բարձր, պարզվեց, որ վիրուսը այն մարդկանց կյանքերը խլեց, որոնք տարել էին բազմահամակարգային բորբոքումներ՝ ինտերստիցիալ թոքաբորբեր, թոքային հյուսվածքի ֆիբրոզ և այլն:


Պաթոգենետիկորեն պարզվեցին այնպիսի փոփոխություններ. բորբոքումից հետո ֆիբրոզի ձևավորումը, որի վրա ազդում և կանխում են սարտանները: Առկա է նաև գենետիկ պատճառը, երբ այն զարգանում է կոլլագենի ախտաբանության ֆոնի վրա: Այդ դեպքերում սարտանները կարող են թերապևտիկ ազդեցություն ունենալ:  

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ